ԿԱՊԱՆԻ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ

խմբակ

Սովորեցնում ենք օլիմպիական մաթեմատիկա 2020 թվականից
Մենք հնարավորություններ ենք ստեղծում Կապանի, Գորիսի և Սյունիքի այլ քաղաքների ու գյուղերի երեխաների համար և հավասարեցնում նրանց՝ Մաթեմատիկայի Հանրապետական Օլիմպիադան հաղթելու շանսերը:
Աջակցեք մեզ
Դառնալ հովանավոր
Kapan Math Club members
Mount Khustup
Kapan Math Club lesson with members
400+
դաս
120+
աշակերտ
6+
մրցանակ
2+
տարի
2+
տարի
Աջակցեք մեզ
Դառնալ հովանավոր
Sponsored by
Kick Smith
Eugene Petrov
Kick Smith
Maya Alexas
Kick Smith
Kick Smith

Մեր ուսուցիչները

Kapan Math Club's math teacher
Ալեքսանդր Կարալյան
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
Ռումինիա, 2018
Kapan Math Club's math teacher Գագիկ Մաղաքյան
Գագիկ Մաղաքյան
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
Մեծ Բրիտանիա, 2019
Kapan Math Club's math teacher
Վահե Կառագուլյան
Ուսանողական միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
Բուլղարիա, 2022
Kapan Math Club's math teacher
Լյով Փանոսյան
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
Մեծ Բրիտանիա, 2019

Մեր մասին

Ինչպես ամեն ինչ սկսվեց…

2020 թվականի հունիսին, մի ձեռներեց և Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի 4 հաղթողներ որոշեցին բացել խմբակ Կապանում և սովորեցնել օլիմպիական մաթեմատիկա ապագա նորարարներին՝ նպաստելով Սյունիքի մարզի, ինչպես նաև ողջ Հայաստանի առաջընթացին։

2020 թվականից ի վեր, ինչ Կապանի մաթեմատիկայի խմբակը սկսել է դասավանդել օլիմպիադայի մակարդակի մաթեմատիկա, մենք արդեն ունեցել ենք ավելի քան 600 առցանց դաս: Այժմ՝ 2022-ին, մենք ունենք մեր դասերին կանոնավոր կերպով հաճախող ավելի քան 130 աշակերտ Կապանում և Գորիսում։

2022 թվականի օգոստոսին Կապանից և Գորիսից 4 տեղացի ուսուցիչներ միացան մեզ, և այժմ մենք կազմակերպում ենք նաև առկա դասընթացներ նշված քաղաքներում 5, 6 և 7-րդ դասարանցիների համար։ 8-րդ և 9-րդ դասարանցիների համար դասընթացը շարունակվում է առցանց։

Մենք ներդրում ենք կատարում մարդկային ռեսուրսների մեջ
Մենք դրամահավաք չենք անցկացնում շինարարության համար
Մենք ստեղծում ենք միջավայր, որն աջակցում է երեխաներին իրենց հետագա նախաձեռնություններում
Աջակցեք մեզ
Դառնալ հովանավոր
Kapan Math  Club members listening to the teacher at their math lesson
Աջակցեք մեզ
Դառնալ հովանավոր

Մեր նախագիծը

Աշակերտներ
2023-2024 ուս. տարում ունենալ 180+ աշակերտ
Ուսուցիչներ
Թիմում ներառել ևս 4 ուսուցչի և վերապատրաստել
Դասեր
Համատեղել առկա և առցանց կրթությունը անհատական առաջընթացի հետ
Աշխարհագրություն
Առկա դասերով հասնել Մեղրի և Սյունիքի այլ քաղաքներ
Ամառային դպրոց
Կազմակերպել ակտիվ շաբաթ՝ հետաքրքիր մաթեմատիկական էքսպերիմենտներով լի
Առցանց կրթություն
Պատրաստել 30 ինտերակտիվ դաս և առցանց դասընթացներ՝ փոքր աշակերտների համար
2022
30K$

Հետադարձ կապ

Ձեր փոքր ներդրումը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ,
քան կարծում եք:
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
Kapan Math Club